Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց

ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք անհրաժեշտ են օրենքի ամբողջական կիրարկումը և դեղերի շրջանառության պատշաճ կարգավորումը իրականացնելու համար:
 
«Սրանով թեթևացնում ենք ներմուծողների և դեղգրանցողների բեռը, ինչը թույլ կտա ավելի մեծ քանակով գրանցված դեղեր ունենալ Հայաստանում, իսկ վերագրանցումների դեպքում դա անել ավելի արագ և պարզեցված»,- ասել է նախարարը:
 
Նշենք, որ դրանց մի մասն արդեն մշակվել և հաստատվել են: Եվս 8 նախագիծ ընդուվել է այսօր: Նախագծերի մեծ մասը գործող կառավարության որոշումների վերանայված տարբերակներ են, որոնք համապատասխանեցվել են «Դեղերի մասին» օրենքին:
 
Բացի այդ, ներկայացվել են նոր կարգեր, որոնք նախատեսված չեն եղել նախկին օրենքով, ինչպես օրինակ՝ պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության դիտարկման և հավաստագրի տրամադրման կարգը:
 
Նախագծերը մշակվել են հաշվի առնելով միջազգային փորձը և բազմիցս քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների, դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ